▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուսուլմանական երկրները հրաժարվում են վարձույթում տրամադրել «Նոյ» ֆիլմը

Մուսուլմանական մի շարք երկրներ հրաժարվել են վարձույթի վկայագիր շնորհել Դարրեն Արոնոֆսկու «Նոյ» ֆիլմին՝ նվիրված համաշխարհային ջրհեղեղին:

Մերձավոր Արևելքի գրաքննադատներն արգելել են ֆիլմը, քանի որ մուսուլմանական ավանդույթը չի թույլատրում Ալլահի մարգարեների և առաքյալների պատկերավորումը: Իսլամում Նուհը (Նոյը) առաջին հինգ մարգարեներից մեկն է և նույնպես մասնակից է համաշխարհային ջրհեղեղի պատմությանը:

Ավելի վաղ  Paramount-ը որոշել էր ֆիլմի բոլոր գովազդային նյութերում լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել այն մասին, որ ֆիլմում կան գեղարվեստական միջամտություններ, իսկ օրիգինալ աստվածաշնչյան պատմությունը կարելի է կարդալ Կյանքի գրքում: Ստուդիան պատրաստել էր ֆիլմի մի քանի տարբերակ, որպեսզի խուսափի ֆիլմի հավատացյալ դիտորդների ընդվզումից, սակայն Արոնոֆսկին կարողացել է պնդել, որ ցուցադրվի հեղինակային տարբերակը:

Գլխավոր դերում է Ռասել Քրոուն: Նրա հետ մեկտեղ նկարահանվել են Էմմա Ուոթսոնը, Ջենիֆեր Քոննելին, Էնթոնի Հոփքինսը և Ռեյ Ուինսթոնը: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее