Նախախորհրդարանի տարածած հայտարարությունը կապված Արման Արշակյանի հետ առհասարակ չի դիմանում քննադատության և նույնիսկ տրամաբանության, գոնե այն մասով, որ մարդու մասնագիտությունը կամ զբաղմունքը /ասենք արհեստը/ երբևէ չի կարող կապ ունենալ վերջինիս քաղաքական հայացնքերի ու համոզմունքների և քաղաքական գործունեության հետ: Ոստիկանը նախ և առաջ օրենքի ներկայացուցիչ է և չպետք է նրան ասոցացնել պետության կամ հատկապես` գործող իշխանությունների հետ: Այսուհանդերձ տեսանյութում և տարածած հայտարարության մեջ կան բավականին հակասություններ:
Նախ նախախորհրդարանի հայտարարոթյան մեջ նշված է, որ Արման Արշակյանը նախախորհրդարանի աջակից է գրանցվել շուրջ երկու ամիս առաջ, այսինքն, թե մարդն այնուամենյանիվ կապ ունի այդ կառույցի հետ ու այստեղ ինքը մեղք չունի, որ իրեն չեն ասել, թե գիտես ինչ կա Արման ջան, մենք ունենք լիիրավ անդամներ անդամության թեկանծուներ, աջակիցներ կամ համակիրներ և այսպես շարունակ: Թերևս հարկ էր, որ Արմանին պատշաճ կերպով բացատրեին կառույցի ներքին հիերարխիան ապա նոր վստահեին բանալիներ կամ օպերատորական աշխատանք կամ էլ հերթապահության մասին պայմանավորվեին:
Բացի այս, եթե նախախորհրդարանը կամավորական հիմունքներով գործող կառույց է, ապա ինչու Արման Արշակյանը ժամանակին չի զգուշացվել այդ մասին, որ իր աշխատանքը լինելու է լրիվ կամավորաբար հասարակական հիմունքներով: Վերստին նախախորհրդարանի թերությունն է, որ մարդուն չեն զգուշացրել, որ գիտես ինչ կա ճիշտ է դու մեր աջակիցներից ես ու այս կամ այն աշխատանքն ես անում, բայց դա կամավորաբար կատարվող աշխատանք է ու չպետք է վարձատրվես:
Երրորդ, ինչու այնուամենայնիվ չեզոքացրեցին գնդապետ Իվա Մարգարյանին այդտեղ հրավիրելու և հարցը պարզելու` Արման Արշակյանի ցանկությունը կամ նախաձեռնությունը, ինչի միտումնավորության մեջ կարելի է համոզվել տեսանյութից:
Չորրորդ, ըստ նախախորհրդարանի տարածած հայտարարության կառույցին առաջին իսկ օրերից հայտնի է եղել, որ Արման Արշակյանը աշխատում է ոստիկանության և Սամվել Ալեքսանյանի համար:Այդ դեպքում, ինչպես իրենք են ասում օլիգարխիայի դեմ պայքարող կառույցի ղեկավարները կամ թեկուզ կառույցն ամբողջովին վերցված, ինչպես են առաջին իսկ օրվանից իմանալով հանդուրժել, որ իրենց շարքերում, անկախ կարգավիճակից` անդամ աջակից և այլն, ներկա լինի իրենց այսպես ասած` «դասակարգային թշնամու» ներկայացուցիչ և միայն այն բանից հետո են որոշում կայացրել նրան հանել իրենց շարքերից, երբ վերջինս, իբրև թե քայքայիչ աշխատանքներ է սկսել տանել ի օգուտ Ս. Ալեքսանյանի:
Սրանք առաջին հայացքից ակնբախ այն հարցերն են, որոնք հարկ է որ նախախորհրդարանը պարզաբանի ու նաև ի վերջո հասկացվի, թե ինչ չեն կարողացել կիսել Արման Արշակյանն ու նախախորհրդարանը և եթե հարցը զուտ միայն աշխատավարձն է, ապա այստեղ արդեն իրավաբանների ու իրավապահների գործն է, թե արդյոք մեր օրենսդրությունը ունի հստակ մեխանիզմ մարդու պահանջը բավարարելու կամ եթե անօրինական է համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար: Եվ ի վերջո հետաքրքրական էր տեսանյությում երբեք Արմանի կոմից չշոշափվեց Սամվել Ալեքսանյանի անունը, ինչը ևս հարցերի առիթ է:
Մութ կետե՞ր նախախորհրդարան-Արման Արշակյան հակասության մեջ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet