Օգոստոսի 21-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում հրդեհ է բռնկվել:
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի խմբի 3 փրկարար ծառայող:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մովսես գյուղի «Յոլկուտ» կոչվող հանդամասում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 18:26-ին:
Այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ:


