▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մովսիսյանին ուշադրությամբ հետևում են անգլիական ու գերմանական ակումբներ

footballcity.am. Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալՊատրիկ Մաքքեյբըհայտարարել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք թիմեր.

- Մովսիսյանի տրանսֆերի մի քանի առաջարկներ են եղել, սակայն դրանցից ոչ մեկը չի ստացել ակումբի ղեկավարության հավանությունը: Յուրան առանցքային ֆուտբոլիստ է «Սպարտակի» համար ու մոսկովյան թիմը չի ցանկանում բաժանվել նրանից:

Տեսնենք, թե ինչ տեղի կունենա տրանսֆերային պատուհանի մնացած ժամանակահատվածում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Մովսիսյանին ուշադրությամբ հետևում են անգլիական ու գերմանական մի շարք ակումբներ,- գործակալի խոսքերն է մեջբերել «Р-Спорт»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее