«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտարարել է, որ այլեւս մարզական պահվածքի հետ կապված սխալներ թույլ չի տա: Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը նաեւ նշել է, որ ռասիզմի վերաբերյալ մեղադրանքներն անհիմն են:
Բանն այն է, որ Սուարեսը 2011 թվականին ստացել էր 8-խաղյա որակազրկում ֆրանսիացի պաշտպան Պատրիս Էվրային ռասիստական վիրավորանք հասցնելու համար:
-Ամեն ինչ անցյալում է: Այժմ ճիշտ ճանապարհին եմ, ինձ աջակցում են լավ մարդիկ: Յուրաքանչյուրն իրեն պաշտպանելու ձեւն ունի: Իմ դեպքում դա նման կերպ է արտահայտվում: Որոշ ֆուտբոլիստներ վրեժ են լուծում՝ կոտրելով մրցակիցների ոտքերը կամ քիթը:
The Guardian-ը, մեջբերելով ֆուտբոլիստի խոսքերը, գրել է. Հասկանում եմ, որ կծելով եւ սիմուլյացիայի դիմելով, սխալ էի: Սակայն ռասիզմի մեջ ինձ մեղադրել են առանց փաստարկների: Կային բազմաթիվ տեսախցիկներ, սակայն ոչ մի արձանագրություն:
Մրցակիցներիս կծել եմ, սիմուլյացիայի դիմել, բայց ինձ ռասիզմի մեջ մի մեղադրեք. Սուարես
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet