▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի համար եք անհանգստացա՞ծ. կներեք, բայց չեմ հավատում. Մշակույթի նախարարությունը գործադուլ է անում

Թատերագետ  Նաիրա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մշակույթի նախարարությունը գործադուլ է անում...
«Պատճառը նախարարությունների միավորումն է։ Տեսնում եմ նախկին գործընկերներիս վրդովմունքը ու զարմանում. ի՞նչ է չգիտեիք, որ այսպես պիտի լիներ։ 
Սա շատ սպասված ու կանխատեսելի որոշում էր։ Ասում եք մշակույթի համար ե՞ք անհանգստացած։ Կներեք, բայց ինչ-որ չեմ հավատում, որովհետև եթե մշակույթի համար է, ապա ձեր պայքարը դեռևս այս տարվա սկզբին պիտի սկսած լինեիք։ Երբ նախկին նախարար Արմեն Ամիրյանը` իր սինթետիկ ժպիտով ու չարաբաստիկ որոշմամբ փակեց «Գիրք» ՊՈԱԿ-ը, Հայաստանում եզակի` Երաժշտագիտական գրադարանն ու 90-ամյա Գրապալատը։ Ցավոք, այն ժամանակ ձեզանից ոչ ոք չընդվզեց, չբողոքեց, հակառակը չհամոզեց, չբացատրեց, որ չի կարելի փակել երեք կազմակերպություն, որոնք գրքին են նվիրված ու գիր ու գրականությամբ են զբաղվում։ Դուք բոլորդ անհաղորդ ու անտարբեր դեմքով բացատրում էիք, որ. «չեն փակվում, այլ միանում են Ազգային գրադարանին»։ Անկեղծորեն, հիմա ես էլ եմ ուզում նույն դեմքի արտահայտությամբ, նույն կերպ ձեզ ասել. «ախր չեն փակում, այլ միանում եք մյուս նախարարություններին»։ Բայց չեմ ասում։ Չեմ ասում, որովհետև նախ մտածում եմ ձեր աշխատանքի մասին, քանի որ գիտեմ, թե ինչ ծանր բան է գործազուրկ լինելը, իսկ ավելի շատ ու ամենից շատ մտածում եմ մշակույթի մասին։ Քանի որ հավատացած եմ, ինչպես իմ սիրելի Կոստան Զարյանն էր ասում. «Մշակույթը դրսից չի կարելի առնել, ինչպես առնում են ապրանքը կամ մտավորական որոշ արժեքները; Գաղափարները, իդեալները երկու սենթ արժեք չունեն, երբ նրանք սերտորեն կապված չեն երկրի, տեղական ենթազարգացման հետ։ Այդ տեսակետից Արարատյան դաշտում տնկված մի կաղամախը ավելի կարևոր է, քան Փարիզում բուսած տասը սորբոնացված մտավորականները»։

Հ.Գ. Սատարում ու քաջալերում եմ մշակույթի նախարարության իմ նախկին գործընկերներին , քանի որ ես կողմնակից եմ Արարատյան դաշտի կաղամախներին ու մերժում եմ Փարիզում բուսած սորբոնացվածներին։ Ես համոզված եմ ու հավատացած, որ «հայ մշակույթը հայ հովիվը պիտի փրկի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее