▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածող, պայքարող մարդն է հաջողության հասնում. Կարեն Կարապետյանը` երիտասարդներին

Նոյեմբերի 7-ին տեղեկացվել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ իրականացվող և արդեն ավանդական դարձած Ծաղկաձորյան եռօրյա հավաքին մասնակցելու համար Լոռու մարզի այն ուսանողները, ովքեր սովորում են Երևանի բարձրագույն ուսումնական հաստատություններում և նախորդ եռօրյա հավաքներին մասնակցություն չեն ունեցել, կարող են գրանցվել: Պատգամավորի գրասենյակ էր դիմել շուրջ 400 ուսանող: Որոշվեց նրանց հանգիստը կազմակերպել երկու փուլով: Եվ ահա, անցած հանգստյան օրերին Ծաղկաձորում էին գրանցվածներից 200-ը:

Մինչ Ծաղկաձոր մեկնելը ուսանողների հետ հանդիպումներ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը:

Մանրամասները՝ Լոռու «Ֆորտունա» մարզային հեռուստաընկերության մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժում:

Հ.Գ.

Դեկտեմբերի 9-11-ը Ծաղկաձորում կլինեն լոռեցի ևս 200 երիտասարդներ, իսկ ահա հունվարին` ծնունդով ջավախքցի` Հայաստանում սովորող 200 ուսանողներ: Միայն վերջին երեք տարիներին ծրագրի շրջանակներում արդեն շուրջ 2500 երիտասարդ է մասնակցել եռօրյա հավաքներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее