vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական թվիթերյան էջը տեսանյութ է հրապարկել, որում անդրադարձ է կատարել թիմի կազմից վնասվածքի պատճառով բացակայող ֆուտբոլիստներին:
Պաշտպան Էրիկ Բային, որը վնասվածք էր ստացել «Քրիստալ Փելասի» դեմ խաղում, կվերադառնա հիմնական կազմ Սուրբ Ծննդյան տոներին:
Քրիս Սմոլինգը շուրջ 2 ամիս թիմի հայտացուցակից բացակայելուց հետո, կկարողանա խաղադաշտ դուրս գալ «Վեսթ Բրոմվիչի» դեմ մրցավեճում:
Լյուկ Շոուի ապաքինման ժամկետները դեռևս հայտնի չեն:
Իսկ Հենրիխ Մխիթարյանը, որը վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ տնային խաղում, կկարողանա օգնել թիմին դեկտեմբերի 26-ին կայանալիք «Սանդերլենդի» դեմ խաղում: