▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթար Հայրապետյանի վարորդը քանաքեռցի Տույի ընկերն է

 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի աշխատակազմում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում: ArmDay.am-ին հայտնի դարձավ, որ Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է հեղափոխականներից, քայլականներից եւ իրեն շրջապատել է ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել նախկին ռեժիմի ներկայացուցիչներով:
Մենք տեղեկացանք, որ Մխիթար Հայրապետյանը պատգամավոր դառնալուց հետո հրաժարվել է հեղափոխական, ճանապարհ փակած, քաղմասներ ընկած վարորդից եւ աշխատանքի է ընդունել թաղային հեղինակություն քանաքեռցի Տույի ընկերոջը: Նախկին ռեժիմին մերժած Մխիթար Հայրապետյանի եւ Տույի շրջապատի միջեւ ջերմ հարաբերությունները ձեւավորվել են դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում: Տույի շրջապատը Մխիթար Հայրապետյանին քվեներ են խոստացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, բայց ինչպես ԿԸՀ արդյունքներն են ցույց տալիս նրանց մոտ չի հաջողվել Հայրապետյանին այս վարչական շրջանից նախատեսված քվեներն ապահովել:
ArmDay.am-ին հայտնի դարձավ նաեւ, որ Մխիթար Հայրապետյանի օգնականը սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի նախկին օգնականն է, իսկ մյուս օգնականն էլ սովորել եւ թրծվել է ՀՀԿ դպրոցում: Հետաքրքիր է, թե հեղափոխական Մխիթար Հայրապետյանը, որ մեկ տարի առաջ մերժում էր ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին ինչու՞ է այժմ էլ մերժում հեղափոխականներին եւ աշխատանքի ընդունում այլ անձանց:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի աշխատակազմում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում:

 

 

 

 

 

 

 

 

 

armday.am-է գրում և նշում, որ հայտնի դարձավ, որ Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է հեղափոխականներից, քայլականներից եւ իրեն շրջապատել է ինչպես Նիկոլ Փաշինյանն է սիրում ասել նախկին ռեժիմի ներկայացուցիչներով:

Հայտնի է դարձել, որ Մխիթար Հայրապետյանը պատգամավոր դառնալուց հետո հրաժարվել է հեղափոխական, ճանապարհ փակած, քաղմասներ ընկած վարորդից եւ աշխատանքի է ընդունել թաղային հեղինակություն քանաքեռցի Տույի ընկերոջը: Նախկին ռեժիմին մերժած Մխիթար Հայրապետյանի եւ Տույի շրջապատի միջեւ ջերմ հարաբերությունները ձեւավորվել են դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական շրջանում: Տույի շրջապատը Մխիթար Հայրապետյանին քվեներ են խոստացել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, բայց ինչպես ԿԸՀ արդյունքներն են ցույց տալիս նրանց մոտ չի հաջողվել Հայրապետյանին այս վարչական շրջանից նախատեսված քվեներն ապահովել:

 

 

 

 

 

 

 

 

Նաեւ հայտնի է դարձել, որ Մխիթար Հայրապետյանի օգնականը սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի նախկին օգնականն է, իսկ մյուս օգնականն էլ սովորել եւ թրծվել է ՀՀԿ դպրոցում: Հետաքրքիր է, թե հեղափոխական Մխիթար Հայրապետյանը, որ մեկ տարի առաջ մերժում էր ՀՀԿ-ին, Սերժ Սարգսյանին ինչու՞ է այժմ էլ մերժում հեղափոխականներին եւ աշխատանքի ընդունում այլ անձանց:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее