vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Անգլիայի առաջնության 24-րդ տուրի «Լեսթերի» դեմ հանդիպումից առաջ կիսվել է իր ակնկալիքներով:
Հիշեցնենք՝ Անգլիայի գործող չեմպիոնները ներկայումս ընթանում են 16-րդ տեղով և նրանց 2 միավոր է բաժանում վտանգավոր գոտուց:
«Նախորդ մրցաշրջանում բոլորը տպավորված էին «Լեսթերի» նվաճմամբ, բայց սա ֆուտբոլ է: Նրանք պատրաստ էին պայքարելու, պատրաստ էին հաղթելու և հաղթեցին տիտղոսը:
Այս տարի ամեն ինչ ավելի դժվար է նրանց համար, քանի որ ավելի հեշտ է հաղթել տիտղոս, բայց դժվար է այն պահպանել:
Հնարավոր է, որ նրանք հիմա խնդիրներ ունեն, շատ հնարավոր է նաև, որ նրանք հանգիստ են, երկու դեպքում էլ լավ դրության մեջ չեն:
Նշանակություն չունի, թե մրցաշարային աղյուսակում որերորդ տեղ են նրանք զբաղեցնում, նրանք պատրաստ են պայքարել, քանի որ վտանգավոր իրավիճակում են: Կիրակի օրը մեծ դիմակայություն, մեծ ճակամարտ է լինելու, այնպես որ մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-Sky Sports-ի հետ զրույցում շեշտել է հայ կիսապաշտպանը: