vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է անցկացրել բրիտանական Daily Mail-ի հետ, որի ընթացքում խոսել է Ժոզե Մոուրինյոյի ու Յուրգեն Կլոպի մասին:
«Մոուրինյոն ընկերական է, սակայն նրա հետ մի փոքր ավելի բարդ է: Նա պատրաստ է օգնել, առավելագույնը քաղել քեզնից:
Միգուցե նա այնքան հաճախ չի գրկում ֆուտբոլիստներին, որքան Կլոպը, սակայն դու զգում ես նրա վստահությունը, որը շատ կարևոր է ֆուտբոլիստների համար:
Տարբեր մարզիչներ իրենց վստահությունը տարբեր կերպ են արտահայտում. մի մասը՝ գրկելով, մի մասը՝ զրուցելով, բայց, իհարկե, Մարուանը գրկախառնվում է Մոուրինյոյի հետ, երբ գոլ է խփում»,- ասել է Մխիթարյանը: