vivaronews.am-ը գրում է. Հեղինակավոր whoscored.com-ն առանձնացրել է 6 ֆուտբոլիստ, որ փայլում էին նախորդ մրցաշրջանում, սակայն ընթացիկ մրցաշրջանում անտեսված են:
Աղբյուրն այդ շարքում ընդգրկել է Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» 27-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեին, ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Գժեգոժ Կրիխովյակին, Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան ԽամեսՌոդրիգեսին, «Բավարիայի» ֆուտբոլիստ Կինգսլի Կոմանին և ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Հատեմ Բեն Արֆային:
Մխիթարյանը նախորդ մրցաշրջանում whoscored-ի կողմից ստացավ 7.90 գնահատականը՝ ամենաբարձրը Բունդեսլիգայի նախորդ խաղարկությունում: Մխիթարյանը գլխավորեց գոլային փոխանցումներ կատարողների աղյուսակը(15) և 4-րդն էր որոշիչ փոխանցումներ կատարողների թվում(մեկ խաղում միջինը 2.7):
Կայքն ընդգծում է այն, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում անցկացրել է 107 րոպե՝ միաժամանակ շեշտելով, որ «Բորուսիայից» սկսում են հետաքրքրվել Մխիթարյանի ծառայություններով, թեև «Արսենալի» դեմ հանդիպմանը լավ մեկնարկը կարող է հիմք հանդիսանալ հայ ֆուտբոլիստի համար մանչեսթերյան ակումբի կազմում շատ ավելի խաղաժամանակ ստանալու համար: