Հենրիխ Մխիթարյանըայսօր կժամանի Մանչեսթեր, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը «Բորուսսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է Manchester Evening News:
Աղբյուրի համաձայն` Մխիթարյանը կժամանի Դորտմունդից` տեղի ժամանակով 15:30-ին (Երևանի ժամանակով` 18:30-ին)` մասնավոր ինքնաթիռով: Սպասվում է, որ նույն օրը Մանչեսթեր կժամանի նաև շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով երեկ հայտարարել էր «ՄՅՈւ» տեղափոխվելու մասին:
Հիշեցնենք, որ տարբեր աղբյուրների համաձայն անգլիական ակումբը 42,5 մլն եվրո է վճարելու դորտմունդցիներին 27-ամյա ֆուտբոլիստի համար:
Նյութի աղբյուր՝ ArmFootball.com