«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ հաստատեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի «Սաութհեմփթոնի» դեմ խաղին վնասվածքի պատճառով:
Այս հայտարարությունից «Կարմիր սատանաների» մի սրամիտ երկրպագու դակուկավազքի աշխարհի առաջնությունը դիտելիս նկատել է Մխիթարյան ազգանունով մասնակցի, այնուհետև հեռուստացույցից լուսանկարել է դա և տեղադրել իր թվիթերյան էջում՝ հետևյալ մեկնաբանությամբ. «Խենթանալ կարելի է, Մխիթարյանը ձևացրել է, որ վնասվածք է ստացել, որպեսզի գնա դահուկներով սահելու»:
Այս թվիթը մեծ արձագանք է ստացել սոց-ցանցերում:
Իսկ իրականում դա Ֆինլանդիայում տեղի ունեցող դահուկավազքի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Աննա Մխիթարյանն էր: