ՈՒԵՖԱ-ի պաշոտոնական կայքը հրապարակել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որի կազմում է նաև Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Գաբալային»: Մխիթարյանը դարձել էր գոլի ու գոլային թոխանցման հեղինակ: