vivaronews.am-ը գրում է. Manchester Evening News-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ֆուտբոլիստները լքել են ակումբի համար ծառայող «Լովրի» հյուրանոցը և իրենց համար մշտական օթևաններ են գտել: Ներկայումս հյուրանոցում շարունակում են մնալ միայն մարզչական շտաբը:
Վերջին երկու ֆուտբոլիստները, որ երկար ժամանակ բնակվում էին հյուրանոցում, Պոլ Պոգբան ու Հենրիխ Մխիթարյանն էին: Ֆրանսիացին հյուրանոցը լքել էր նախորդ ամիս, ինչը նշանակում է, որ վերջինը բնակարան է գտել հենց Մխիթարյանը: