Ժոզե Մոուրինյուն հրապարակել է այն 25 ֆուտբոլիստների անունները, ովքեր կմասնակցեն Չինաստանում կայանալիք Դորտմունդի «Բորուսսիայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ ընկերական հանդիպումներին, հաղորդում է անոգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Նրանց թվում է նաև թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Ավելացնենք, որ «կարմիր սատանաները» հուլիսի 22-ին Շանհայում կհանդիպեն «Բորուսսիայի», իսկ հուլիսի 25-ին Պեկինում` «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Աղբյուր` ArmFootball.com