▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանը Մանչեսթերում է և պատրաստվում է բուժզննում անցնել

Հայաստանի հավաքականի ավագՀենրիխ Մխիթարյանըիր գործակալ Մինո Ռայոլայի հետ միասին գտնվում է Մանչեսթերում, հաղորդում է իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Շուտով ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, ինչից հետո կողմերը պայմանագիր կկնքեն: Հետագայում կողմերը կլուծեն նաև մյուս հարցերը, մասնավորապես ֆուտբոլիստի` Անգլիայում աշխատանքային իրավունք ստանալու հարցերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դորտմունդի «Բորուսսիան» հայտարարել էր 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանավորվելու մասին: Ըստ տարբեր աղբյուրների անգլիական ակումբը Մխիթարյանի տրանսֆերի մասին 42,5 մլն եվրո կվճարի, իսկ ինքը` Մխիթարյանը 12,5 մլն աշխատավարձ կստանա «Մանչեսթեր Յունայթեդում»:

Նյութի աղբյուր՝ ArmFootball.com

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее