Givemesport-ը տեղեկացնում է, որ 2016/17 մրցաշրջանի մեկնարկին «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի դժվարությունները չեն սահմանափակվել Ժոզե Մոուրինյոյի թիմում տեղ գտնելու հարցերով:
Խաղարշրջանի մեկնարկին հայ կիսապաշտպանին թույլ չեն տվել օգտագործել ակումբի լողավազանը առանց փրկարարի ներկայության: Վերջինս երբեք հերթապահության չի եղել, երբ Մխիթարյանը ցանկացել է օգտվել լողավազանից:
Բացի այդ, Yahoo sport-ը հավելում է, որ Ժոզե Մոուրինյոյին չեն թույլատրել մարզվել թիմի մարզասրահում առանց հսկչի ներկայության: vivaronews.am