vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ ցանկանում է շատ խաղաժամանակ ստանալ թիմում, սակայն նշում, որ մինչև այժմ չստացած խաղաժամանակի պատճառը ոչ թե Մոուրինյոն է, այլ ինքը:
«Իմ և Մոուրինյոյի միջև ոչ մի խնդիր չկար. մեր հարաբերությունները միշտ լավ են եղել, և խնդիրը ոչ թե նա էր, այլ ես:
Հիմա ես հասկանում եմ, թե ինչու եմ ստացել իմ հնարավորությունն ու փորձում եմ արդարացնել այն: Ես պետք է ամեն բան անեմ, քանի որ դա շատ կարևոր է ինձ համար, շատ կարևոր է լինել «Մանչեսթեր Յունայթեդի» մի մասնիկը:
Նախքան տեղափոխվելս կարծում էի, որ ժամանելու եմ ու տեղ զբաղեցնելու մեկնարկային կազմում, բայց երբ եկա, տեսա, որ 25 ֆուտբոլիստ պայքար է մղում մեկնարկային կազմի համար: Հասկացա նաև, որ հեշտ չի լինելու:
Ես վատ խաղացի «Սիթիի» դեմ, բայց դա անցյալում է, և ես պատրաստվում եմ շարունակել աշխատանքս: Ես տքնաջան աշխատել եմ հնարավորություն ստանալու համար և կարծում եմ, որ աշխատանքային երկար ուղի եմ անցել մինչև ինձ հնարավորություն ընձեռվելը:
Շատ կարևոր է խաղալ բոլոր խաղերին՝ ցուցադրելով խաղային բարձր որակներ, իսկ եթե դա չանես, ուրեմն չես խաղա հաջորդ հանդիպմանը:
Մարզիչը մեծ ընտրություն ունի: Այդ դիրքում նա 6-7 ֆուտբոլիստ ունի: Այժմ խաղալով հասկանում եմ, թե ինչն եմ վատ արել անցյալում և ինչ պետք է անեմ հետագայում: Այսպիսով՝ ես գիտեմ, թե ինչպես պետք է օգնեմ թիմին ու անելու եմ իմ ուժերի ներածին չափով»,- Sky Sports-ը փոխանցում է Մխիթարյանի խոսքը: