Հայաստանի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է մասնակցել «Ռեդինգի» դեմ գավաթային հանդիպմանը:
Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ միակ ֆուտբոլիստը, որ պատրաստ չէ առաջիկա խաղին, Էրիկ Բային է, ինչը նշանակում է, որ Մխիթարյանը նախորդ մարզումներից մեկի ժամանակ ստացած թեթև վնասվածքից ապաքինվել է:
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռեդինգ» խաղը կայանալու է վաղը՝ Երևանի ժամանակով 16:30-ին: