vivaronews.am-ը գրում է. Բրիտանական հայտնի DailyMail պարբերականը կազմել է աշխարհի թոփ-100 ֆուտբոլիստների ցանկը: Այսօր պարբերականը ներկայացրել է 61-80-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստներին: Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է 73-րդ տեղում:
«Մխիթարյանը երեք մրցաշրջան անցկացրեց «Բորուսիայում»՝ դառնալով ավելի ու ավելի լավը: Եվ խնդիրն այն էր, որ ինչ-որ մեկն անպայման կհայտնվի, որ կվճարի ավելի մեծ գումար ու կգնի նրան:
Ինչ-որ մեկը «Յունայթեդն» էր, և Ժոզե Մոուրինյոն պետք է աղոթի, որպեսզի հայ ֆուտբոլիստը մոտենա նախորդ մրցաշրջանի ֆանտաստիկ ցուցանիշին՝ 23 գոլ և 32 գոլային փոխանցում»,-մեկնաբանել է DailyMail-ը:
Նշենք, որ 61-80-րդ ֆուտբոլիստների ցանկում են հայտնվել Անտոնի Մարսիալը (62), Պաուլո Դիբալան (63), Մարիո Գյոտցեն (66), Ուեյն Ռունին (70), Խուան Մատան (75), Ալվարո Մորատան (79):