Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հայաստանի – Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը. սա երկու երկրների թվով 6-րդ հանդիպումն էր: Նախորդ 5-ից երեքում հաղթել էր Հայաստանի ընտրանին, մեկական խաղ ավարտվել էր ոչ-ոքի եւ մրցակցի առավելությամբ: Ի դեպ, ղազախ ֆուտբոլիստներն այդ միակ հաղթանակը տոնել էին հենց «Հանրապետական» մարզադաշտում, 2007 թվականին:
Այսօրվա խաղում փայլել են Հենրիխ Մխիթարյանն ու Արազ Օզբիլիսը՝ խփելով մեկական գոլ: Խաղն ավարտվել է 2:0 հաշվով: