▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մխիթարյանի հետ վտանգավոր ոչինչ չկա, վիրահատության կարիք` նույնպես». Մոուրինյու

 

Արդեն հայտնել ենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ Մխիթարյանի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել է  «Տոտենհեմին»:

Հանդիպման 85-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը աջ եզրից գեղեցիկ անցում էր կատարում և Դենի Ռոուզը կոպիտ հնարք կիրառեց նրա նատմամբ: Հայ ֆուտբոլիստն ընկնելիս ցավալի վնասվածք  ստացավ, ինչից հետո նրան դաշտից դուրս բերեցին պատգարակով: 

«Ինչպես գրում է ակումբի պաշտոնական կայքը, հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մորինյոն ասել է. «Հավանաբար Մխիթարյանը բաց կթողնի հաջորդ խաղը, սակայն երևում է` վտանգավոր ոչինչ չկա, վիրահատական միջամտությանը կարիք` նույնպես: Հավանաբար Միկին  դաշտ կվերադառնա երկու շաբաթից:Նա արժանի է խաղի լավագույն ֆուտբոլիստը ճանաչվելուն»: 

Հանդիպումից հետո խոսելով Մխիթարյանի մասին, մասնավորապես թիմի կիսապաշտպան Մայքլ Քերիկ ասել է. «Մխիթարյանը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է: Նա խելացի է, հիանալի է կողմնորոշվում խաղադաշտում: Ես միայն հուսով եմ, որ նրա վնասվածքը շատ լուրջ չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее