armsport.am-ը գրում է. Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն հայտնել է , որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի խաղալու ադրբեջանական«Գաբալայի» հետ արտագնա խաղում:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» եւ «Գաբալան» ընդգրկվել են Եվրոպա լիգայի խմբային փուլի C խմբում: Հոկտեմբերի 22-ին տեղի է ունենալու «Գաբալա» - «Բորուսիա» հանդիպումը:
«Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի մեկնելու «Գաբալայի» հետ արտագնա խաղին: Մենք ուսումնասիրել ենք իրավիճակը: Հայաստանն եւ Ադրբեջանը կոնֆլիկտ ունեն, իսկ մենք պետք է հոգ տանենք մեր խաղացողների մասին:
Եթե որեւէ մեկը նախկինում այցելել է Լեռնային Ղարաբաղ, ապա, ադրբեջանական կողմը, ըստ երեւույթին, ընկալում է դա որպես հատուկ սադրանք:
Անվատանգության ապահովման հարցում բարդություններ կան: Եթե ֆուտբոլիստը իրեն հարմարավետ չի զգալու, եթե վախենալու է, ապա մենք, իհարկե, հաշվի ենք առնելու այդ հանգամանքները»,- Վատցկեի խոսքերը մեջբերում է sports.ru-ն՝ հղում անելով Bild-ին:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում