▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանն ընդգրկվել է շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

«Goal.com»-ը Հայաստանի զգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է շաբաթվա վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հետաձգված «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից և փոխարինվել 86-րդ րոպեին:

Հավելենք, որ այս խաղից հետո Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդը» 64 միավորով զբաղեցնում է 5-րդ, իսկ «Մանչեսթեր Սիթին» 65 միավորով` 4-րդ հորիզոնականը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее