a1plus.am-ը գրում է. ԱԺ նիստին զուգահեռ տեղի ունեցավ ԱԺ նախագահի ընտրություն, որը քիչ առաջ ավարտվեց։ Ընտրությանը չի մասնակցել 3 խմբակցություն՝ ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն»։ ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը հայտարարել են, որ ազատ են ընտրության մեջ, սակայն 2 խմբակցությունների գրեթե բոլոր պատգամավորներն էլ մասնակցել են ընտրությանը։
Բացի այդ, ընտրության են եկել «Ժառանգություն»-ից Ալեքսանդր Արզումանյանն ու Նիկոլ Փաշինյանը՝ ՀԱԿ-ից՝ նշելով, որ հարգում են իրենց խմբակցությունների որոշումը, սակայն պետք է ընտրություն կատարեին իրենց ընկերոջ՝ Հրանտ Բագրատյանի օգտին։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում