Այսօր Աժ հերթկան նիստի ժամանակ պատգամավորներն անդրադարձան Հանրային հեռուստառադիոընկերության գործունեությանը: ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցը վերաբերում էր միջնորդ կազմակերպություններին, գաղջ մթնոլորտի ձևավորման գործում Հանրային հեռուստաընկերության գործունեությանը: Աժ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, պատասխանելով հարցին` ասաց, որ կան միջնորդ կազմակերպություններ, որոնց գոյությունն իրենց կարծիքով արդարացված չէ, ինչ վերաբերում է գաղջ մթոլորտին, ապա պատգամավորը փաստեց, որ գաղտնիք չէ, որ ցանկացած ԶԼՄ, այս կամ այն կերպ, ազդում է հասարակական կարծիքի վրա:
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի խոսքով էլ հայ հասարակության արժեհամակարգը գլոբալ փոփոխության է ենթարկվել:
«Ժողովո'ւրդ, ասա որն է քո իդեալը, կասեմ, թե որն է քո ապագան»,-մեջբերելով հետևյալ խոսքը` պատգամավորը կարևորեց ոլորտը կարգավորող փաստաթղթերի առկայությունը:
«Հանրային հեռուստատեսությունը ծառայում է նեղ շրջանակներին, որից էլ ձևավորվում է գաղջ մթնոլորտ»,-ելույթում շեշտեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ով դժգոհեց բանավեճերի բանակցությունից` օրինակ բերելով ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցելու որոշումից առաջ և հետո կազմակերպված հաղորդումները:
«Չի կարելի ասել` ինչ տանք մարդկանց` կընդունեն: Իսկ նա ոչ թե ընդունում, այլ հայհոյում է»,-ասաց պատգամավորը` նշելով.
«Սևը սպիտակ է, նա քըխ, սա` պուպուշ»: