▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նադեժդա Սարգսյանի մահվան մասին լուրերն ու նրա դուստր Էմմիի արձագանքը

Դիտեք նաև՝

esem.am-ը գրում է, որ լայքեր հավաքող ֆեյսբուքյան էջերն անցել են թույլատրելի բոլոր սահմանները: Վաղամեռիկ Երվանդ Ենգիբարյանին «դագաղից հանելուց» հետո սոցիալական ցանցում հայտնվել է հերթական անհեթեթությունը, թե մահացել է Նադեժդա Սարգսյանը: Հղումով անցնելու դեպքում պահանջվում է լայքել  էջը, ինչից հետո բացվում է նյութ, որը ոչ մի կապ չունի վերնագրի հետ:

Նադեժդա Սարգսյանը չի մահացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում. երգչուհին ողջ և առողջ է ու շարունակում է աշխատել:

Երգչուհու դուստրը` Էմմին, սոցցանցային իր էջում արձագանքել է մոր մահվան մասին լուրերին. «Նամակս ուղղում եմ ֆեյսբուքյան լայքեր հավաքողներին: Թերի և հոգեկան հիվանդ մարդիկ... լայքեր հավաքեք ձեր ծնողների մահանալու մասին սուտ լուրեր տարածելով: Իմ մայրը, Փառք Աստծո, ողջ և առողջ է»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее