▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նաիրիտ»-ում դժբախտ պատահար է գրանցվել

«Հրապարակը» գրում է, թե երեկ «Նաիրիտ» ՓԲԸ-ում դժբախտ պատահար է գրանցվել: Ծառից վայր է ընկել եւ տեղում մահացել գործարանի աշխատակից, 50-ամյա Լեւոն Խաչատրյանը: Երիտասարդ կին ուներ եւ երեխաներ:

Բանվորներից մեկը մեզ պատմեց, որ Լեւոն Խաչատրյանը գլխով դիպել է քարին եւ գլխուղեղի վնասվածք ստացել: «Նաիրիտ» գործարանի տարածքում թթի ծառեր շատ կան, եւ աշխատողներն այս սեզոնին հաճախ էին թութ քաղում ու տուն տանում:

«Նաիրիտ» ՓԲԸ մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը հաստատեց ողբերգական լուրը: Նա ասաց, որ նման դեպքերում «Նաիրիտի» արհմիությունն օգնում է հանգուցյալի ընտանիքին, եւ հավանաբար այս անգամ եւս աջակցություն կցուցաբերվի:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` ՀՐԱՊԱՐԱԿ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее