Մի քանի օր առաջ տեղի ունեցավ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Փարիզում: Ի՞նչ առաջընթաց կարողացանք գրանցել այս փուլում, Ի՞նչ խնդիրների անդրադարձան երկու նախարարները, ի՞նչ նոր լուծումներ առաջարկեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, առաջարկեցին՞ թե ոչ, արձագանքեցի՞ն
վերջին շրջանում շփման գծում ադրբեջանական կողմի սադրանքներին թե ոչ, իսկ եթե այո, ապա կոնկրետ ի՞նչպես, և ի վերջո արդարացվե՞ց մեր մասնակցությունը այս հանդիպմանը թե ոչ:
Եկեք համադրենք դրան հաջորդաց փաստերը և միասին փորձենք հասկանալ այս հարցերի պատասխանները: Հանդիպումից հետո, տեղի ունեցան երկու երկրների արտաքին գերատեսչական մարմինների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունները կապված այդ հանդպման հետ:
Սկսենք Ադրբեջանից: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը մասնավորապես ասաց, որ ինտենսիվորեն կոնկրետ և բովանդակալից քննարկումներ են տեղի ունեցել տարբեր հարցերի շուրջ և դրան հավելել, որ բանակցությունների հիմքը հանդիսացել և հանդիսանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցը: Այլ կերպ ասած, ադրբեջանցիներն ասում են, որ ամեն ինչ ընթանում է իրենց ուզածով, և մերոնք համաձայնվել են հանձնել Արցախը: Այս ամբսուրդին, բնականաբար անդրադարձավ նաև մեր ԱԳՆ խոսնակը` ասելով որ այդ հայտարարությունը չի համապատասխանում կայացած բանակցությունների բովանդակությանը: Սա այսպես ասած մեծ հաշվով ադրբեջանական կողմի անդրադարձն էր կայացած «բանակցություններին»:
Հիմա, ինչպես ասում են, վերադառնանք մեր ոչխարներին: Մեր ԱԳՆ-ն, որոշել էր այս անգամ ևս հավատարիմ մնալ նախորդ հրապարակումների ոճին և տարածել էր մի հաղորդագրություն, որը գրելու համար առանձնապես ջանք ու եռանդ ներդնել պետք չէր: Մեջբերեմ հատվածներ այդ հայտարարութունից.
«քննարկվեցին խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլեր: Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների և ռազմատենչ հայտարարություններին: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները.....» և այլն և այլն և այլն (bla-bla-bla):
Այսինքն, ի տարբերություն ադրբեջանցիների, (չնայած այն բանի, որ նրանք ստում են) մերոնք մեզ ընդհանրապես ոչինչ չենք ասում, թե ինչ է այնտեղ տեղի ունեցել: Ես դժվարանում եմ վստահություն հայտնել, բայց հուսով եմ, որ մեր նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահներին Հայաստանի դժգոհությունը հայտնել է իրենց պասիվ կեցվածքի առնչությամբ և մի քիչ ավելի կոշտ դիրքորոշում է ցուցաբերել ստեղծված հանգամանքների արդյունքում: Սակայն գաղտնի ինչ-որ բաներ ասելը և որոշ չափով «չկիսվել» դրանով մեր հասարակության հետ, կարող է լուրջ թյուրըմբռման առիթ դառնալ: Նման իրվաիճակները հուսալքում են մեր ժողովրդին և նպաստում նրան, որ մենք սկսում ենք կորցնել մեր հավատը մեր դիվանագետների և պետության հանդետ:
Վերջապես անդրադառնանք համանախագահների հայտարարությանը, որը բովանդակությունը թերևս դժվար է նույնիսկ պատկերացնել: Բռնվեք, որ չընկնեք: «Նախարարները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը` շարունակել աշխատանքը խաղաղ բանակցային լուծման ուղղությամբ: Դեսպան Կասպշիկը տեղեկացրեց համանախագահներին սահմանին և հակամարտության շփման գծում իրավիճակի վերջին զարգացումների վերաբերյալ: Համանախագահները խորը մտահոգություն հայտնեցին տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ և շեշտեցին, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում են խաղաղության հեռանկարները: Համանախագահները կոչ արեցին կողմերին լիովին և անվերապահորեն հարգել հրադադարի համաձայնագրի պայմանները»։ Հիասթափվացե՞ք: Ես էլ:
Ես գուցե դիվանագիտությունից լավ չեմ հասկանում և անտեղի դժգոհություն եմ հայտնում նման հաղորդագրություններից և կեցվածքներից, բայց մի բան հստակ է. Ես միակը չեմ և այն, որ մեր Նախարարը, ամփոփելով տարին, ասում է, որ դիվանագիտությունը ինչքան վերևում է այդքան 10 անգամ ներքևում, նա պետք է հասկանա, որ երբ բնակչության բաձարձակ մեծամասնությանը հասու չեն այդ «ներևում» տեղի ունեցող զարգացումները, մարդիկ օբյեկտիվորեն չեն կարող գնահատել Ձեր, ինչպես նաև մեր ամբողջ դիվանագիտական կորպուսի կողմից իրականացվող աշխատանքները:
Այնպես, որ խնդրում ենք «մի երկու բան» ամեն դեպքում ասել, թե չէ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ վերջին հանդիպումը բնավ արդարացված չէր և դեռ մի բան էլ` ստորացուցիչ, քանի որ այն, առնվազն պաշտոնապես, ոչնչով չարտացոլեց միջազգային հանրության օբյեկտիվ և անձնավորված դիրքորոշումը վերջին զարգացումների հետ կապված:
Հ.Գ. ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ լրիվ ապուշի տեղ է դրել: