▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նալբանդյանը Լավրովին տեղեկացրել է Ադրբեջանի կողմից զինադադարի կոպտագույն խախտումների մասին

Ապրիլի 26-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ ‎Նալբանդյանի հեռախոսազրույցը ‪Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ ‪‎Լավրովի հետ, որի ընթացքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը տեղեկացրեց ղարաբաղյան հակամարտության գոտում ‪Ադրբեջանի կողմից շարունակվող զինադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների վերաբերյալ։

Երկուստեք շեշտվեց 1994-1995թթ. զինադադարի հաստատման և դրա ամրապնդման մասին անժամկետ համաձայնագրերի խախտման անթույլատրելիությունը, դրանց անվերապահ կատարման անհրաժեշտությունը։


ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее