▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նալբանդյանից «ազատվելու» ձեւը գտել են.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը  գրում է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները արդեն տեւական ժամանակ է՝ փորձում են ազատվել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանից: Բայց նա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սիրելին է, եւ Լավրովը չի ցանկանում Նալբանդյանի փոխարեն այլ մարդու տեսնել այդ պաշտոնում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ 2016թ. օգոստոսին նրան մեդալ տվեց՝ այդպիսով պաշտպանելով սեպտեմբերին նոր ձեւավորվող կառավարությունից դուրս մնալու հեռանկարից:

Հայաստանի իշխանությունը, չցանկանալով հակադրվել Լավրովին, Նալբանդյանին թողնում է ԱԳ նախարարի պաշտոնում, բայց նախարարության ղեկավարումը հանձնելու են այլ մարդու, որը կոչվելու է գլխավոր քարտուղար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее