«Երեկ խոսվեց քաղաքական ուժին կցված ուսանողների պահվածքի մասին և ակնհայտ խուլիգանությունը որոկվեց որպես տաքարյունություն: Իհարկե, հասկանում եմ, որ տվյալ քաղաքական ուժի համար լկտիությունը տաքարյունության հոմանիշն է, ցինիզմը և դատարկաբանությունը` ինտելեկտի հոմանիշը: Ակնհայտ տափակախոսությունը` կրեատիվ լինելու հոմանիշը: Սակայն մեկ խորհուրդ` հատկապես ինտելեկտի մասով: Ինտելեկտին պարբերաբար հղումներ անելուց առաջ գոնե աշխատեք, որ Ձեր և այլ կարկառուն օգտատերերի ֆեյսբուքյան ճախրանքներում խայտառակ ուղղագրական սխալներ չլինեն»,-ԱԺ-ում խոսքն ուղղելով ԿԳ նապարարին` ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը` շարունակելով.
«Չեմ խոսում որոշ կարկառուն օգտատերերի երբեմն-երբեմն արված օտարալեզու պասաժների մասին, որտեղ, օրինակ, երեք բառից բաղկացած պարզ համադասական նախադասության մեջ բառերի բոլոր տառերը կարող են գրվել սխալ: Սովորելը երբեք ուշ ու ամոթ չէ, ինքնուսույցներ վարձեք, փողն այլ ֆունկցիոնալ նշանակություն ևս ունի՝ բացի ընտրություններ կեղծելուց: Եվ, վերջին դիտարկումը` նապոլեոնիզմով տառապելը լուրջ շեղում է: Դատելով որոշ դեպքերի խիստ կլինիկական պրոգրեսից` նրա դեմ պատվաստումն առ այս պահը, ցավոք, դեռևս գտնված չէ, առողջ եղեք»: