▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

««Նառա՛, դու սո՛ւս» արտահայտությունը լսելիս դուք ժպտո՞ւմ եք, թե՞ բարկանում»․ փոքրիկը՝ Նաիրա Զոհրաբյանին

Այսօր Հանրային Հեռուստաընկերության «1000+1» հարց հաղորդման հյուրն էր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Փոքրիկներից մեկը հարցրեց պատգամավորին, թե «Նառա՛, դու սո՛ւս» արտահայտությունը լսելիս արդյոք ժպտո՞ւմ է, թե՞ բարկանում։

«Բացարձակ չեմ բարկանում։ Ես ընդհանրապես միշտ կոռեկտ հումորին կողմ եմ, չեմ սիրում գռեհիկ հումոր։ Մի անգամ փողոցում քայլում էի, երկու երեխա ինձ տեսնելով, ասացին՝ Նառա՛, դու սո՛ւս, ես էդ երեխաներին երկու հատ պաղպաղակ գնեցի ու նվիրեցի»,- պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее