▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նարեկն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել. Սաշիկ Սարգսյանի հարևանը դատարանում է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով վկա Արթուր Ղևոնդյանը դատարանում հետաքրքիր մանրամասներ է պատմել։

Այս մասին գրում է armeniasputnik.am-ը :

Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործով վկա Արթուր Ղևոնդյանը դեպքի հետ ոչ մի կապ չունի։ Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ժամանակ ասաց Արթուր Ղևոնդյանը, որը հրավիրվել է որպես վկա` Ալեքսանդր Սարգսյանի որդու` Հայկ Սարգսյանի գործով։

 «Նարեկ Սարգսյանն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել` ներքաշելով մի պատմության մեջ, որի հետ ընդհանրապես կապ չունեմ։ Ո՛չ գիտեմ` ով է կրակել, ո՛չ էլ դեպքի վայրում եմ եղել։ Միայն լսել եմ այդ մասին, այնպես, ինչպես դուք»,– ասաց վկան, որը նաև Սարգսյանների հարևանն է։

Դատավոր Աննա Դանիբեկյանը, սակայն, պնդեց` դատարանին հայտնել այն ամենը, ինչ հայտնի է իրեն։

«2007թի ապրիլի 1-ին, 19։30-ի սահմաններում Նարեկն ինձ զանգահարեց, ասաց` շուտ իջի, շեֆն ինչ կասի, կասես` հա։ Սաշիկ ձյան ասեց` Նարեկը հանկարծակի Դավիթի ոտքին է կրակել, վերցրու քո վրա, ամեն ինչ լավ է լինելու, մի մտածի»,– ասաց Ղևոնդյանը։

Նա նաև պատմեց, որ հրաժարվել է կատարել Ալեքսանդր Սարգսյանի ասածը, ինչից հետո Նարեկ Սարգսյանն իրեն հրավիրել է նկուղ, հայհոյել, գոռգոռացել։ Առաջացած աղմուկից նկուղ է եկել նաև Նարեկի հայրը` Ալեքսանդր Սարգսյանը և որդուն նկատողություն արել։

 «Հետո ոստիկաններն եկան, դալանի տակ պարկուճներ գցեցին, կավիճով նկարեցին ու ինձ տարան ոստիկանություն։ Ոստիկանությունում, քննիչն ինչ թելադրել է, գրել եմ։ Հարցրեցի` ոտքին շա՞տ բան է եղել։ Ասացին` ոտքին չի, փորին է կրակել։ Ինչ-որ բան գրեցին, ոչ էլ կարդացել եմ`ինչ են գրել, ստորագրել եմ։ Արդեն չէի գիտակցում` ինչ է կատարվում»,– ասաց նա։

Արթուր Ղևոնդյանը նաև պատմեց, որ գործի ավարտից հետո մեկնել է Ռուսաստան, որտեղից տարիներ անց վերադարձել է, հանդիպել է Դավիթին, իմացել, որ ապաքինվել է, իր կյանքով ապրում է. Սարգսյաններն էլ նրա համար ավտոմեքենա են գնել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее