Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է Նարեկ Գյոզալյանի և Ռոբերտ Անանյանի գործի դատավարությունը. այս մասին գրում է «Ժամանակ» թերթը:
Դատարանը հաստատված է համարել, որ Ռ.Անանյանը տուժողի հետ ծանոթացել է «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքի միջոցով: Տուժողը, ում դ=իմել են Նիկա անունով, եղել է արական սեռի, սակայն փոխել է սեռական կողմոնորոշումը` «նմանվել իգական սեռի»:
Ըստ մեղադրանքի` Նարեկն ու Ռոբերտը որոշում են գնալ Նիկայի տուն և հափշտակել նրա գումարները: Այս նպատակով վերջիններս Նիկային ներկայացել են որպես հին ծանոթներ և առաջարկել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Նիկան առաջարկն ընդունել է և նրանց հրավիրել Կենտրոնում գտնվող իր բնակարան:
2012թ. հոկտեմբերի 17-ին` ժամը 19:00-ի սահմաններում, նրանք գնացել են Նիկայի բնակարան` իրենց հետ վերցնելով իրական ատրճանակի նման կրակայրիչ և կպչուն ժապավեն: Նարեկը ատրճանակի նման կրակայրիչը պահել է տանտիրոջ ուղղությամբ, ապա դրանով հարվածել վերջինիս գլխին և պահանջել նրա գումարները: Այնուհետև Նարեկն ու Ռոբերտը կպչուն ժապավենով կապել են Նիկայի ձեռքերն ու ոտքերը, վերցրել պահարանում դրված գումարը և հեռացել: Հափշտակված գումարը նրանք կիսել են միմյանց միջև:
Ավազակային հարձակում կատարելու համար դատարանը 21-ամյա Նարեկ Գյոզալյանին և 19-ամյա Ռոբերտ Անանյանին դատապարտել է ազատազրկման` 6 տարի ժամկետով: