Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Այդ մասին դիմումը նա ներկայացրել է ԱԺ նախագահությանը:

Այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանի նսիտում հայտարարեց, որ եթե մեկշաբաթյա ժամկետում տիկին Թուխիկյանը հետ չվերցնի դիմումը, նշանակում է, որ պատգամավորը վայր է դնում մանդատը:
Նշենք, որ նա նախկինում Թումանյանի տուն-թանգարանի տնօրենն էր:
Կարդացեք նաև՝ Մենք թիմային ենք աշխատում, ԱԺ-ն անհատական ամբիցիաների տեղ չէ. Նարինե Թուխիկյան


