Երեկվանից Համացանցում պտտվում է Նարինե Առաքելյանի` Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ Ազգային ժողովի նախկին ներկայացուցիչ, ԱՊՀ ՄԽՎ գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ֆելիքս Ղուշչյանի այրու ինքնասպանության մասին տեղեկատվությունը. վերջինս իրեն պատկանող բնակարանից (Կոմիտասի 38/1, 9-րդ հարկ) իրեն ցած է նետել: Ցակակցելով հանդերձ ընտանիքին, հարազատներին ու բարեկամներին, այնուամենայնիվ պտի կիսվեմ այն տպավորություններով, որ ունեցա այս լուրը կարդալիս. հենց առաջին իսկ պահից մտածեցի, որ չի բացառվում ինքնասպանության պատճառ լինի նյութական ծանր վիճակը; Ինչու; Շատ պարզ. նախկին պաշտոնյայի այրի է, ընտանիքը մի քանի տարի առաջ կորցրել է կերակրողին ու .... փառք Աստծո մեր երկրում որքան գիտեմ չկա սոցիալական ապահովության մի այնպիսի փաթեթե կամ մեխանիզմ, որ ասենք պետական ծառայողների այրիներին ու նրանց ընտանիքներին ապահովի նյութական միջոցներով և գոնե միջին դասին հարիր նվազագույն կեցության պայմաններով: Չեմ կարծում թե հանգուցյալ պարոն Ղուշչյանն այս պետության համար որևէ ներդրում չի արդել որևէ ձեռքբերումի հեղինակ չի եղել իր կենդանության օրերին, երբ պաշտոնավարել է պետական ապարատում: Կրկնում եմ ասածս լոկ իմ կարծիքն է հաշվի առնելով երկրի ներկայիս սոցիալական վիճակն ու սոցիալական անպաշտպանվածոթյան սարսափելի բարձր ցուցանիշները, սակայն և հեռու չի իրականությունից ,քանի որ գիտեմ անձամբ բազմաթիվ նախկին պաշտոնյաների ընտանիքների, որոնք այսօր սովորականից էլ ցածր կենսամակարդակ ունեն ընտանիքի հորը կորցնելուց հետո:
Նախ սովորենք գնահատել ու երախտագետ լինել. Ֆելիքս Ղուշչյանի այրու ինքնասպանության մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet