▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահը Հովիկ Աբրահամյանին դիտողություն չի արել

Henaran.am-ը հայտնում է, որ ՀՀԿ ԳՄ-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ նիստի ընթացքում նախագահը դիտողություններ չի արել իրեն ՎՊ-ի հաշվատվությունից հետո կառավարությանը սուր քննադատության ենթարկելու համար:

-Որևէ գնահատական չի եղել, մենք քննարկել ենք մեր մեջ որոշել, թե ինչպես պետք է պահենք մեզ նման դեպքերում-,-ասել է  նա ու նշել, որ որևէ մեկին անհատապես դիտողություն չի արվել, և քննադատությունների սլաքն իր դեմ չի եղել:

-Իմ անձին ուղղված ոչինչ չկար, ձեր ցանկությունը չիրականացավ, ներողություն,-ասել է  Հովիկ Աբրահամյանը:

Հարցին, թե նախագահը հանձնարարել է այլևս չքննադատել կառավարությանը, Աբրահամյանն ասել է.  Մենք քննադատելու ենք յուրաքանչյուր թերություն և դա մեր սուրբ պարտականությունն է:

Մանրամասներն Henaran.am-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее