▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահի ամանորյա ուղերձը «հավատարմության ցուցադրությունն էր Պուտինին». azatutyun.am

azatutyun.am-ը գրում է, որ ընդդիմադիր պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, նախագահ Սերժ Սարգսյանն իր ամանորյա ուղերձը հղել է ոչ թե հայ ժողովրդին, այլ Կրեմլին, և նպատակը հավատարմության ցուցադրությունն է Պուտինին:

«Ազատության» հետ զրույցում Արզումանյանն ասել է, թե ուղերձի հենց առաջին պարբերությունում Մաքսային միության հիշատակումը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են, ու Պուտինի վարչակազմը չի վստահում Հայաստանի ներկայիս իշխանություններին: Նախագահ Սարգսյանի ամանորյա ուղերձի հենց առաջին պարբերությունում կարդում ենք․ - «Մենք ավելի սերտացրինք Հայաստանի տնտեսական, քաղաքական ու ռազմական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ գալիք տարի, վստահ եմ, կդառնանք Մաքսային միության լիիրավ անդամ: Հայաստանը ստեղծում է նոր իրականություն, որտեղ լինելու է ավելի պաշտպանված և ավելի մրցունակ»:

«Ինչպես չարություն արած աշակերտը ձգտում է ինչ-որ բանով ուսուցչին դուր գալ... Սա արգասիքն է այն քաղաքականության, որ մենք վարել ենք վերջին տարիներին: Այսինքն` ամբողջությամբ ստրկացման տանելուց հետո, հիմա մեզ հետ վարվում են որպես ստրուկի հետ: Պարտադրում են մեզ», - նշել է ՀՀՇ վարչության նախագահը:

 

Սկզբնաղբյուր կայքում կարդացեք նաև  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և  ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի կարծիքները` Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее