▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահն իր խոստումները կատարում է. Նաղդալյանը՝ Սեֆիլյան-Սարգսյան հանդիպման մասին

Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստից հետո, լրագրողների հետ հանդիպմանն ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ասաց, որ ՀՀԿ-ականները քննարկել են ներկուսակցական, ներքաղաքական եւ ՏԻՄ ընտրություններին վերաբերող հարցեր:

Անդրադառնալով վերջին օրերին ուժային կառույցներում տեղի ունեցած պաշտոնանկություններին,  նա ասաց, որ եղել են պաշտանական հաղորդագորություններ. «Կարծում եմ, որ այն խնդիրը, որոնք կապված էին առողջական խնդրի հետ գլխավոր դատախազը տվել է պարզաբանում: Մյուսները նախագահի որոշումն էր, որոնց համար ինքն ունի իր պատճառները:

ԳՄ նիստի ընթացքում Նախագահն ասաց, որ բոլոր այն անձինք, որոնք հուլիսյան դեպքերին անցել են օրենքի գիծը, պատժվելու են. չհիմնավորված պատիժ կամ մեղադրանք չի լինելու»:

Լրագրողները ԱԺ փոխխոսնակին հիշեցրեցին Սրժ Սարգսյնի եւ Ժիրայր Սեֆիլյանի դեռեւս չկայած հանդիպման մասին: «Հայաստանի հանրապետության նախագահն իր բոլոր խոստումներն, հանձնառություններին մշտապես անմնացորդ պաշտպանում է եւ կատարում է այն ամեն ինչը խոստացել է»,- ասաց նա:

Մանրամաասները՝ armtimes.com-ի տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее