▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարն այցելել է 13-րդ պոլիկլինիկա, որտեղ՝ ՀՀ-ում առաջին անգամ մատուցվում է պալիատիվ բուժօգնություն

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առավոտյան այցելել է Երևանի թիվ 13 պոլիկլինիկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում, տեսանյութ տարածելով, տեղեկացրել է նախարարի օգնական Աշոտ Սարգսյանը:

Այստեղ առաջին անգամ մատուցվում է պալիատիվ բուժօգնություն՝ պետական պատվերի շրջանակում: Պալիատիվն ամոքիչ օգնություն է , մոտեցում, որը թույլ է տալիս բարելավել կյանքին սպառնացող հիվանդությունների (քաղցկեղով և կյանքը սահմանափակող այլ հիվանդություններ) խնդրին բախվող հիվանդների և նրանց ընտանիքների կյանքի որակը՝ ցավի և այլ ֆիզիկական ախտանիշների վաղ հայտնաբերման, մանրակրկիտ գնահատման և բուժման օգնությամբ տառապանքների կանխարգելման ու թեթևացման, ինչպես նաև հիվանդին և նրա հարազատներին հոգեբանասոցիալական ու հոգևոր աջակցության տրամադրման միջոցով։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее