▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախարարությունը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, շարունակում է լռել հօգուտ Գագիկ Ծառուկյանի. Արթուր Գեւորգյան

Նախարարությունը՝ ի դեմս Արայիկ Հարությունյանի, շարունակում է լռել հօգուտ Գագիկ Ծառուկյանի:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը՝ շարունակելով.

 «Անտրամաբանական է, բայց փաստ, որ հետհեղափոխական շրջանում օրենքն առաջին հերթին ոտնահարվում է հենց պետական մարմինների կողմից:
Նախկին նախարարի կողմից ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներին ըմբռնումով էինք մոտենում, քանի որ Գագիկ Ծառուկյանն էր դե ֆակտո նախարար:
Նոր նախարարից ակնկալիքներ ունեինք, սակայն վերջինս տիպիկ Ծառուկյանական ոճի նախարար է:

Մասնավորապես՝ նախարարության և ֆեդերացիայի միջև 08.01.2019 թվականին կնքվել է ֆինանսավորման պայմանագիր, որի 1.1. կետով սահմանված է, որ պետական մարմինը ծրագրի իրականացման նպատակով ֆեդերացիային հատկացնում է որոշմամբ նախատեսված 116,900,000 ՀՀ դրամ գումար։
Ընդ որում պայմանագրի 2.2.1 կետի համաձայն՝ Ֆեդերացիան իրավունք ունի պետական մարմնի կողմից գումարները չվճարելու դեպքում միակողմանի լուծելու սույն պայմանագիրը և պահանջելու հատուցել իրեն պատճառված վնասները։

Այսինքն պայմանագրում հստակ՝ սևը սպիտակի վրա գրված է, որ պետական մարմինը պարտավոր է ֆինանսավորել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային:
Փաստը մնում է փաստ, որ նախարարությունն իր պայմանագրային պարտավորությունները չի կատարում: Քանի որ բավականին դժվարությամբ են այս խնդրին արձագանքում պետք է միայն ենթադրել, թե ինչ պատճառաբանությամբ:

1. Ֆինանսներ չունեն (այս վարկածը կարելի է բացառել, քանի որ պետական բյուջեով ամեն տարի նախատեսվում է և այդ գումարները կարելի է ասել անձեռնմխելի են),

2. Չեն ուզում խնդիրներ ունենալ Գագիկ Ծառուկյանի հետ,

3. Կամ ուղղակի չեն տիրապետում իրավական և փաստական հիմքերին:

Առավել շատ հակված ենք մտածել, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հարցերը լուծվում են կուլիսների հետևում, քանի որ Գագիկ Ծառուկյանը և Արայիկ Հարությունյանը ձեն-ձենի տված որոշում են բռնի ուժով բռնցքամարտի ճակատագիրը խեղել: Արայիկ Հարությունյանը ևս չի սիրում գրավոր պատճառաբանել և հիմնավորել նախարարության անհեթեթությունները:

Եզրակացությունը հստակ է, այս նախարարը ևս սպորտի գծով չի կարողանում անկախություն ապահովել և հակակշիռ ստեղծել Գագիկ Ծառուկյանին, այլ ավելին, նրա ջրաղացին ջուր է լցնում:

Տպավորությունն այնպիսին է, որ մեր երկրում ոչ վարչապետի, ոչ էլ նախարարի փոփոխությունն այդպես էլ չհանգեցրեցին Գագիկ Ծառուկյանի օկուպացիայից սպորտի ազատագրմանը և սպորտը կրկին կախված մնաց Գագիկ Ծառուկյանի կամայական որոշումներից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее