Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Քննարկելով առողջապահության նախարարության սրտային վիրաբուժության գծով խորհրդատու Գագիկ Հեբոյանի առաջարկը, «Stent for Life»՝ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններն ընդլայնվել են:

Ծրագրում ընդգրկվել են նաև այն դեպքերը, երբ առկա են չափորոշիչով սահմանված ցուցանիշները, սակայն կորոնարոգրաֆիա հետազոտությունից հետո նպատակահարմար է շտապ (մինչև 48 ժամերի ընթացքում) իրականացնել ոչ թե կորոնար ստենտավորում, այլ աորտա-կորոնար շունտավորում:
Աորտա-կորոնար շունտավորումը կիրականացվի պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` կորոնար անոթների մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար` առողջապահության նախարարի հրամանով սահմանված գնին համապատասխան»:


