▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախևառաջ դա պիտի բնորոշվի, որպեսզի ես էլ եզրակացության գամ...Գ. Սահակյանը՝ կառավարության հրաժարականի մասին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մոտալուտ հրաժարականի մասին լուրերի շուրջ «Ազատություն» ռադիոկայանը  զրուցել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Գալուստ Սահակյանն, ինչպես միշտ, իր ամպլուայի մեջ է...

Մի քանի հարց ու, եթե կարելի  է այդպես բնորոշել՝  պատասխան  ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն»․ -  Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք՝ կառավարության ղեկավարի՝ վարչապետի փոփոխության: Նման փոփոխությունների անհրաժեշտություն կա՞ այսօր:

Սահակյան․ - Նախևառաջ դա պիտի բնորոշվի, որպեսզի ես էլ եզրակացության գամ: Դեռևս որևէ բան ես այս պահին չեմ կարող ասել:

«Ազատություն»․ - Այսինքն՝ բնորոշվի ասելով ի՞նչ նկատի ունեք: Ո՞ւմ կողմից բնորոշվի:

Սահակյան․ - Թե՛ կուսակցության, թե՛ նախագահի, թե՛ ընդհանրապես մեր քաղաքական կյանքում: Որևիցե բնորոշում պիտի լինի, որ հիմա ես Ձեզ ասեմ: Դուք հենց ընենց, թերթերից լսել եք և ամեն մեկը իր կարծիքն է ասում, հիմա հարց եք տալիս: Ես ասում եմ՝ այս պահին ես պատրաստ չեմ նման հարցի պատասխանելու:

«Ազատություն»․ - Պարո՛ն Սահակյան, Դուք բնորոշման մասին եք խոսում, բայց արդեն անուն է հնչում նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյան, նախկին քաղաքապետ:

Սահակյան․ - Շատ հասկանալի է, ես էլ եմ կարդացել, բայց որովհետև հարցը իմ ներկայությամբ լիարժեքորեն չի քննարկվել, դրա համար ես որևէ բան չեմ կարող այդ մասին ասել:

 

Նշենք, որ ինքը՝ Երևանի նախկին քաղաքապետ, գործարար Կարեն Կարապետյանը  «Ազատության» հետ զրույցում հրաժարվել է  մեկնաբանել Հայաստանի վարչապետի պաշտոնում իր հավանական նշանակումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее