▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախընտրական շտաբերի փոխարեն գումարտակներ կազմեք ձեր անդամներից եւ զինվորագրվեք

«Նախընտրական շտաբերի փոխարեն գումարտակներ կազմեք ձեր անդամներից եւ զինվորագրվեք։ Ձեզ բոլորիդ սահմանին առանձին հատվածներ կհատկացվի։ Իսկ Զորքը կկանգնի ձեր թիկունքին, որ չթողնի փախչեք»,-գրել  է Հետաքննող լրագրողների «Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում, իսկ ավելի վաղ հետևյալ գրառումն էր կատարել.

«Էսքան զոհ տալ չենք կարող, առանց պատժիչ գործողության անհնար է որեւէ բան փոխել։ Ալիեւը չի էլ թաքցնում թե ինչ է ուզում անել, եւ օրինակներով աչքներս է կոխում իր ուզածը։ Նրանց համարժեք պատասխան տալն արդեն քիչ է, շատ քիչ է։ Ալիեւին սթափեցնելու համար պետք է դուրս գալ այդ շրջապտույտից, առանց վախենալու միջազգային արձագանքից։ Ալիեւը թքած ունի բոլորի վրա »:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ այսօր սահմանին մեկ զոհ, մեկ վիրավոր ունենք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее