▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նախիջեւանում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել». Կորյուն Նահապետյան

a1plus.am-ը գրում է.ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց այն լուրերը, որ Նախիջեւանի հատվածում Ադրբեջանը զինտեխնիկա է կուտակել:

Նրա վստահեցմամբ՝ իրավիճակը վերահսկելի է. «Եվ պաշտպանության նախարարության ղեկավարությունը, եւ զինված ուժերի գլխավոր շտաբը ամբողջապես տիրապետում են  իրավիճակին: Մեր զորախմբերը, զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներն ամբողջապես պատրաստ են ցանկացած հարձակում դիմագրավել: Ուզում եմ վստահեցնել նաեւ հանրությանը, որ մեր զինված ուժերի մարտունակության մակարդակը շատ բարձր է, եւ բոլոր այն նոր մարտահրավերներն ու սպառնալիքները, որոնք կարող են առաջ գալ կոնկրետ նաեւ ձեր նշած ուղղությամբ, ուղղակի պետք է հանգիստ լինենք, որովհետեւ իրապես մենք վերահսկում ենք իրավիճակը կոնկրետ համապատասխան տարածքում»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее