▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախկին ՀՀԿ-ական, Ապարանի «ընդդիմադիր» համայնքապետը ՔՊ-ի շտաբի պետն է...

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Նախկին ՀՀԿ-ական, Ապարանի «ընդդիմադիր» համայնքապետը ՔՊ-ի շտաբի պետն է․ նա նաեւ Կաթողիկոսի բարեկամն է

«Իշխանություն» լրատվականի տրամադրության տակ է հայտնվել մի լուսանկար, որտեղ Ապարանի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Կարեն Եղիազարյանը Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ ՔՊ-ի քարոզչական բուկլետներն է բաժանում։

Այս լուսանկարը փաստում է Կարեն Եղիազարյանի քաղաքական կերպարանափոխությունը։ Սակայն, ինչպես պարզվեց, միայն բուկլետներ բաժանելով չի սահմանափակվել Ապարանի հայանքապետի քաղաքական ծառայությունները։ Մենք տեղեկացանք, որ նա ղեկավարում է ՔՊ-ի Ապարանի շտաբը եւ ակտիվ ներգրավված է իշխանության քարոզչական ու կազմակերպչական աշխատանքներում։ Այսինքն՝ մարդը, ով տարիներ շարունակ ներկայացել է որպես ընդդիմադիր գործիչ, այսօր ամբողջ ռեսուրսով ծառայում է հենց այն ուժին, որի դեմ իբրեւ պայքարում էր։

Հատկանշական է, որ երբ «Իշխանություն» լրատվականը նրան նկատել էր Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին, Եղիազարյանը, հասկանալով իրավիճակի անհարմարությունը, բառացիորեն դիմել էր փախուստի։ Ավելի ուշ մեր լրագրողի հետ զրույցում փորձել էր արդարանալ՝ պնդելով, թե «գործով» է հայտնվել այնտեղ։ Սակայն իրականությունն այլ էր։ Մենք պարզեցինք, որ նա մինչ այդ էլ ակտիվորեն մասնակցել է ՔՊ-ի քարոզարշավին, բաժանել է բուկլետներ, իսկ այդ ամենը փաստող լուսանկարները նույնիսկ հրապարակված են եղել մարզպետ Սերգեյ Մովսիսյանի ֆեյսբուքյան էջում։ Միայն այն բանից հետո, երբ թեման աղմուկ է բարձրացրել, Կարեն Եղիազարյանի մասնակցությամբ լուսանկարները հեռացվել են էջից։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաեւ այն հանգամանքը, որ Կարեն Եղիազարյանը Կաթողիկոսի բարեկամն է եւ ժամանակին եղել է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամպհովանին կրողը, սակայն այսօր նույն մարդը կանգնած է մի անձի կողքին, ով ամենօրյա ռեժիմով եկեղեցու դեմ ատելություն է քարոզում եւ թիրախավորում է հոգեւորականներին։

Փաստորեն, այն մարդիկ, որոնք ժամանակին փորձում էին հասարակության աչքում ներկայանալ որպես արժեհամակարգ ունեցող գործիչներ, այսօր հերթով տեղավորվում են ՔՊ-ի շարքերը ՝ մոռանալով իրենց նախկին հայտարարությունները, դիրքորոշումներն ու քաղաքական կենսագրությունը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее