Տեղեկությունները, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լքել է Հայրենիքը սուտ է եւ զրպարտություն:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախկին պետ, պաշտոնաթող գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից լիազորված եմ հայտարարելու, որ վերջերս որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունները այն մասին, որ Վ.Գասպարյանը լքել է Հայրենիքը, սուտ են և զրպարտություն: Ներկա դրությամբ Վ.Գասպարյանը բացակայում է Հայաստանից ՝ ընտանիքի հետ միասին արտերկիր հանգստի մեկնելու պատճառով: Վ.Գասպարյանը վերադառնալու է Հայաստան մինչև շաբաթվա վերջ»,- գրել է Աթանեսյանը:


